Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարումը, հաղորդել Է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
"Կողմերը քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եւ ԱԳ նախարարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եւ 2021 թվականի հունվարի 10-ի եռակողմ հայտարարությունների կետերի կատարման հետ կապված հարցեր", - ասվում է հաղորդագրության մեջ:
Բայրամովը ֆրանսիական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Բաքվի դիրքորոշման եւ համագործակցության նոր հնարավորությունների մասին: "Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի հարցեր", - ասվում Է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Ժան Բատիստ Լեմուանը Երեւանում բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: