Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցությունների վերականգնումն այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
"Իհարկե, այս գործընթացում հայկական դիվանագիտության գլխավոր խնդիրը Արցախի կարգավիճակի որոշման համար առանցքային հարցերից մեկին նշանակություն տալն է ։ Եվ, իհարկե, Ֆրանսիան, եւ, հատկապես, ԱՄՆ՝ նոր նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, կարող են մեզ մեծ աջակցություն ցուցաբերել։ Կարելի է արձանագրել, որ ամերիկյան վարչակազմի փոփոխությունը հանգեցրել Է Սպիտակ տանը Արցախի խնդրի վերաբերյալ բոլորովին այլ մոտեցումների ի հայտ գալուն ։ Եվ այս ամենը ստիպում է Երևանին կոշտ նախաձեռնողական դիրքորոշումներով հանդես գալ այս հարցում", - ընդգծել է նա։
Մեհրաբյանը կարևորում է հայկական ժողովրդավարությանը ամերիկյան աջակցության արժանի մակարդակի դրսևորումը՝ բոլոր հնարավոր իմաստներով: Նա ԱՄՆ աջակցությունը համարում է անհրաժեշտություն ՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի առջև առկա մարտահրավերները, այնպես էլ Հայաստանում առկա հնարավորությունները։ Փորձագետն անհրաժեշտ է համարում շարժման զարգացումը բոլոր այդ ուղղություններով։
Այս լույսի ներքո՝ Մեհրաբյանն, առաջին հերթին, անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Հայաստանի առկա օրակարգի թարմացումը գրեթե բոլոր ուղղություններով: Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարում նոր շունչ հաղորդել Երևանի և Վաշինգտոնի միջև առկա ռազմավարական երկխոսության ձևաչափին։
"Եվ, իհարկե, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում անհրաժեշտ է գործնական նպատակների ներկայացում։ Անհրաժեշտ է խուսափել մեզ համար այդքան ավանդական "բաժակաճառերից"։ Միայն դա մեզ թույլ կտա դուրս գալ գործնական, այլ ոչ թե դեկլարատիվ արդյունքների։ Պետք է արձանագրել, որ այսօր ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հասցվել են նվազագույնի։ Իսկ դա շատ բացասաբար է ազդում ինչպես Հայաստանի անվտանգության, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգության վրա", - ամփոփել է փորձագետը ։