Արմինֆո. Համացանցում տեսանյութ է տարածվել հրատենային կրակակետերը հայտնաբերելու համար նախատեսված Swathi Weapon Locating Radar (WLR) հնդկական վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանների՝ ռուսական Ան-124 ինքնաթիռ բեռնման մասին՝ իբր, հետագայում Հայաստան տեղափոխման համար։
Թե որքանով է հավաստի այս տեղեկատվությունը, դժվար է ասել, սակայն դեռևս 2020 թվականի մարտին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Հնդկաստանը 40 մլն դոլար արժողությամբ զենքի գործարքի շրջանակներում ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգ կմատակարարի Հայաստանին:
Այդ ժամանակ Timesnow.com կայքը հայտնել էր, ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է:
<Հայաստանն ընտրել է հնդկական ռադիոտեղորոշիչ համակարգը՝ Ռուսաստանի և Լեհաստանի կողմից առաջարկված համակարգերի փորձարկումներից հետո>, - նշել էր կայքը՝ հավելելով, որ Հնդկաստանն արդեն սկսել է համակարգերի մատակարարումը Հայաստանին: