Արմինֆո. Բաքուն Մոսկվային իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդություն է ուղարկել ՝ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով։ Այս մասին հայտնում է <ՌԻԱ Նովոստի> -ն ՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
<Այս պահին նշված քրեական գործով իրականացվում են ինտենսիվ քննչական - օպերատիվ միջոցառումներ ։ Միջնորդության արդյունքներով կապահովվի նշված քրեական գործով օրինական որոշման ընդունումը>, - հայտնել են մամուլի ծառայությունից ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի տարածքից շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ, ինչի հետևանքով անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են։
Ադրբեջանում ներողություն են խնդրել եւ Ռուսաստանին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ <անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ> հոդվածով:
Ռուսական կողմը քրեական գործ է հարուցել թռիչքների կանոնները խախտելու հոդվածով։ Ավելի ուշ ռուսական կողմը հոդվածը վերաորակավորել է <կանխամտածված սպանություն> հոդվածով եւ հայտարարել, որ հետաքննությունը բարդ է, քանի որ մեղավորները գտնվում են Ռուսաստանի տարածքից դուրս, եւ համապատասխան հարցում է ուղարկվել Ադրբեջան: