Արմինֆո. Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան նախատեսված է հունվարի 27-ին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ։
Նրա խոսքով ՝ այցի շրջանակներում Իրանի արտգործնախարարը բանակցություններ կվարի Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ ։
Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի ԱԳ նախարարը մտադիր է կատարել տարածաշրջանային շրջագայություն՝ այցելելով Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Վրաստան և Թուրքիա: