Արմինֆո.Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիի հետ։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և տարածաշրջանային իրավիճակը։ Ա.Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի գործած միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումները՝ շեշտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։