Արմինֆո. Երեւանից Կապան տանող ճանապարհն անվտանգ է։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ։
Ավինյանը նշել է, որ ճանապարհին տեղակայված են ռուս եւ հայ սահմանապահներ, որոնք հետեւում են, որ ճանապարհն անվտանգ լինի: Եվ մինչ օրս ոչ մի միջադեպ չի եղել ։
Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ սահմանապահների տեղակայման գործընթացը գրեթե ավարտվել է: <Հետո մենք կանցնենք բովանդակային բանակցությունների, և տեղի կունենա վերջնական սահմանազատում։ Բանակցությունների ընթացքում ճանապարհի անվտանգության հարցն առաջին տեղում է լինելու ։ Այդ հարցով անհանգստանալու կարիք չկա>, - հավաստիացրել է Ավինյանը։