Արմինֆո. <Երբ թուրքը մտնում է Շուռնուխ եւ պահանջում տեղի բնակիչներին ազատել տները, դա սահմանադրական հեղաշրջման փորձ է, թե՞ ոչ>,- դատարանի այսօրվա նիստում հարց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ պետության հիմնական գործառույթը սահմանների պաշտպանությունն է եւ երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը: <Որտե՞ղ է խախտվել սահմանադրական կարգը՝ այս դեպքում, թե՞ մարտի 1-ին>,-հայտարարել է երկրորդ նախագահը, ով մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ:
Ռոբերտ Քոչարյանը հավելել է, որ իր դեմ մեղադրանքներն այս ֆոնին ծիծաղելի են: Քոչարյանի խոսքով ՝ Հայաստանի պետականության գաղափարը վարկաբեկված է։ <Ներկայիս կառավարության գլխավոր կարգախոսը հպարտ քաղաքացիներն են, բայց Հայաստանում երբեք ավելի շատ ստորացված քաղաքացիներ չեն եղել, որքան հիմա ։ Մոսկվայում հայերն ամաչում են ռեստորան գնալ, որպեսզի ադրբեջանցիների չհանդիպեն>, ասել է Քոչարյանը։