Արմինֆո.Հունվարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:
Կողմերը քննարկել են Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:
Փոխնախարար Մոհաջերը հայտնել է ԻԻՀ ԱԳՆ և իր պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը:
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 306.8 մլն դոլար, ինչը պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից 0,6 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 5 տոկոսով ՝ հասնելով 79.8 մլն դոլարի, ներմուծման՝ 2,1 տոկոսով, մինչեւ 281 մլն դոլար անկման դեպքում։