Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է առավելագույնս օգտվել <ազատագրված> հողերի բնական հարստություններից եւ ներդնել կառավարման նոր մոդել, որը կօգնի <խուսափել ապագայում բացասական երեւույթներից>: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի <ապագայի> հետ կապված ՝ Ալիևը AZT-ին տված հարցազրույցում նշել է, որ այդ հողերում <հսկայական ներուժ կա ՝ վերականգնվող էներգիայի տեսակներ, օգտակար հանածոներ ՝ ոսկի, պղինձ, գետեր և ջրամբարներ, զբոսաշրջային հնարավորություններ> ։ Այսինքն՝ այդ շրջանները հիմք կդառնան մեր հետագա զարգացման համար ։
Նա նշել է, որ ծրագրերը շուտով կսկսեն կյանքի կոչվել, եւ աշխատանքները տարվելու են կառավարման ժամանակակից համակարգի հիման վրա՝ ներառյալ քաղաքաշինությունն ու պետական մարմինների աշխատանքը: