Արմինֆո.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ առողջապահության նոր նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: