Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա մարտական գործողություններին, որևէ <գաղտնի հավելված> չի պարունակում, հունվարի 18-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նաեւ նշել է, որ Մոսկվան նույնիսկ մտքի ծայրով չի անցկացնում, որ կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու այն ներառել Ռուսաստանի կազմում։ <Լեռնային Ղարաբաղը ՌԴ-ի կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկի մասին, ինչպես ես եմ հասկանում, Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, մեզ մոտ այդպիսի մտքեր անգամ չկան ։ Մենք ելնում ենք այն բանից, որ այդ տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ>, - հայտարարել Է Լավրովը
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել այնպիսի լուծման որոնմանը, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն այդ տարածաշրջանում: