Արմինֆո.Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Քննարկվել են «Սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ։
Նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացված գրության հիմա վրա քաղաքացի Ս.Հ-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 115 հատ, ընդհանուր քաշով 62 կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 310.000 ՀՀ դրամի չափով: