Արմինֆո. Երեկ ադրբեջանական կողմը մեզ է փոխանցել սպանված երկու հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
<Երեկ ոչ մի որոնողական աշխատանք չի կատարվել Ալիևի ՝ Շուշի կատարած այցի հետ կապված։ Ադրբեջանական կողմը Մարտունուց և Թալիշից մեզ է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն: Նման դեպքեր եղել են նաև նախկինում։ Մենք էլ ենք այդպես վարվում, երբ հայտնաբերում ենք ադրբեջանական դիակները>, - նշել է Թադեւոսյանը։ Նա հավելել է, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում: