Արմինֆո. Մարդասիրական առաքելության շրջանակում Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբի մասնագետները Լեռնային Ղարաբաղում շարունակում են հերթապահություն իրականացնել Լաչինի միջանցքում:
ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն ՝ այս պահի դրությամբ գերատեսչության փրկարարները օգնություն են ցուցաբերել գրեթե 20 դեպքում: Օպերատիվ խմբերը մեկնում են միջանցք՝ հնարավոր արտակարգ պատահարների կանխման և վերացման նպատակով, հատկապես եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում: Փրկարարներն աջակցում են տեղի բնակիչների ավտոմեքենաների տարհանմանը և քարշակմանը:
Լաչինի տրանսպորտային միջանցքը Լեռնային Ղարաբաղ տանող հիմնական ավտոմոբիլային ճանապարհն է ։