Արմինֆո. Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին:Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով ՝ կնոջ մարմինը հայտնաբերվել է հունվարի 13-ի երեկոյան ՝ սեփական տան մոտ գտնվող այգում ։ Որոնողական աշխատանքները նախօրեին իրականացվել են Թալիշ-Մարտակերտ, Հադրութ, Թալիշ-Մատաղիս ուղղություններով, ինչպես նաև Քարինտակ գյուղում:
Այդպիսով, նշել է ծառայության ներկայացուցիչը, նոյեմբերի 13-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում Ղարաբաղում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1 230 աճյուն։