Արմինֆո.Բրիտանական Andair Ltd ընկերությունը դադարեցնում է բաղադրիչների մատակարարումները թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, որոնք ակտիվորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմում: Այդ մասին ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ընկերության ինտերնետային կայքում:
Մասնավորապես, հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել հետազոտության անցկացումից հետո՝ ի պատասխան Հայաստանի դեսպանատան խնդրանքի՝ դադարեցնել անօդաչու թռչող սարքերի համար դետալների մատակարարումը: Արդյունքում, ընկերությունը անհապաղ չեղարկել է թուրքական Baykar Makina ընկերության բոլոր պատվերները։
Հիշեցնենք, որ համանման որոշումներ են կայացրել Viasat, Trimble Inc (ԱՄՆ), Bombardier Recreational Products (Կանադա), Rotax (Ավստրիա) ընկերությունները: