Արմինֆո. Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի և Սյունիքի մարզի միջև ընկած հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի մարմին: Այս մասին ԱրմԻնֆո –ին հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով ՝ ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1229 աճյուն: Այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Քարինտակում, Մատաղիսում եւ Թալիշում: