Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայկական կողմից կգլխավորի տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը: Այդ մասին ասվում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որում կողմերը հավանություն են տվել երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին: Աշխատանքային խումբը մինչեւ 2021 թվականի հունվարի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքներով կձեւավորի աշխատանքի հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես առաջնահերթություն սահմանելով երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը, ինչպես նաեւ կսահմանի այլ ուղղություններ՝ երեք երկրների միջեւ համաձայնեցմամբ: