Արմինֆո. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հաղորդել է, որ ադրբեջանցի զինծառայողները կրկին պղծել են Արցախի Հադրութի շրջանի հայկական հուշարձանները: Այդ մասին Նաղդալյանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ զետեղելով համապատասխան տեսանյութ:
Նաղդալյանը, մասնավորապես, նշել է. "Հերթական տեսանյութը, որը տարածվել է սոցիալական ցանցերում։ Այս տեսանյութն ապացուցում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները միտումնավոր պղծում են հայկական հուշարձանները։ Հուշարձանները պղծվել են Հադրութի շրջանի Առաքել գյուղում"։
Նշենք, որ սա բնավ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պղծում են հայկական հուշարձաններն ու գերեզմանները։ Նման դեպքեր արձանագրվել են Թալիշ գյուղում և Շուշի քաղաքում։