Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։ Նա նշել է, որ նախաքննությունը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 1 - ին կետի համաձայն (անձը, որը պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, հայտնի չէ - խմբ):
Նշենք, որ 2020թ.հունվարի 17-ին Երեւանի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Մարմինը հայտնաբերել էր նրա կինը։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին զենք եւ մի քանի տասնյակ փամփուշտ եւ պարկուճ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը):