Արմինֆո. Ղարաբաղի հարցով իր բոլոր գործողություններում Ռուսաստանը հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
"Հատուկ կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային մշակումներին։ Մենք շարունակում ենք մեր գործողությունները պարբերաբար համաձայնեցնել գործընկերների՝ Մինսկի խմբի նախագահների հետ", - ասել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի պահպանման վերահսկողության համար Լաչինի միջանցքի երկայնքով հայկական և ադրբեջանական կողմերի խնդրանքով տեղակայվելու է ռուսական խաղաղապահ զորախումբ։
"Ստեղծվել է հրադադարի ռեժիմի պահպանման արդյունավետ ապահովման համակարգ։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործում է 23 դիտակետ, ևս չորս լրացուցիչ դիտակետեր պատասխանատու են միջանցքով երթևեկության անվտանգության համար։ Այժմ իրադրությունը տարածաշրջանում հանգիստ է", - ասել է նա։