Արմինֆո.Արտահերթ խորհրդարանական ընտրություններ այժմ <Լուսավոր Հայաստան> կուսակցության օրակարգում չկան ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
<Մենք կառավարությանը չենք դիտարկում՝ որպես թափանցիկ եւ արդար ընտրությունների անցկացման երաշխավոր, քանի որ այսօր երկրի ղեկավարությունը վախենում է փողոց դուրս գալ, ինչպե՞ս է այն պատրաստվում երաշխավորել մյուսների անվտանգությունը: Մեզ մոտ մեկ պահանջ կա ՝ Փաշինյանի հրաժարականը>, - նկատեց պատգամավորը։
Լրագրողների դիտարկմանը, թե կան քաղաքացիներ, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, Սամսոնյանը հայտարարել է. <Մեզ հայտնի է, որ այժմ մարդկանց վրա ճնշում է գործադրվում տեղեկատվական հոսքերի միջոցով, և կառավարությունը փորձում է մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել բազմաթիվ մեդիա հարթակների միջոցով>։
Սամսոնյանը նաեւ նշել է, որ այժմ Հայաստանում իշխանության ղեկին կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը եւ նրա <Իմ քայլը> խմբակցությունը, հենց նրանք են պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար: <Մենք ՝ որպես քաղաքական ուժ, առաջարկում ենք ներկա կառավարությանը մեզ հնարավորություն տալ երկիրը խավարից դուրս բերելու համար ։ Մենք միակ կուսակցությունն ենք, որը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը>, - ընդգծել է պատգամավորը։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի ՝ իր միջոցով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկին ՝ Սամսոնյանը նշել է, որ ԼՀ-ն պատրաստ է գնալ այդ փոխգործակցությանը:<Մենք հանդիպումներ ենք ունեցել նախագահի հետ, եւ ԼՀ-ն նշել է անցումային կառավարության ստեղծման անհրաժեշտությունը։ <Լուսավոր Հայաստան> կուսակցությունն այսօր միակ քաղաքական ուժն է, որը կամուրջներ չի այրել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ>, - ընդգծել է պատգամավորը: