Արմինֆո. Զանգելանի ուղղությամբ եւս 14 զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով ՝ նրանց աճյունները հայտնաբերվել են մարտական դիրքերում։ Այսպիսով՝ հունվարի 10-ի դրությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն։
Այսօր, ինչպես նշել Է գործակալության զրուցակիցը, որոնողական աշխատանքները կշարունակվեն Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի, Կուբաթլինի շրջաններում, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի վերին մասում: