Արմինֆո. ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ընդ որում՝ առաջատար դերն այստեղ պատկանում է Հայաստանին եւ Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել՝ երկուսի շահերից ելնելով, <առանց հաղթողների եւ պարտվողների>։
<Ինչ վերաբերում է Ղարաբաղին. շատ ծանր հարց է, արմատներով անցյալ գնացող։ Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնել ։ Եվ հետագայում էլ Ռուսաստանը փորձում էր>,- <ՌԻԱ Նովոստի> - ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը երկիրը գլխավորում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման շրջանում։
Նախկին խորհրդային առաջնորդը վստահ է, որ հիմա, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է կանգ չառնել , խնդիրը տասնամյակներով չլուծված չթողնել ։
<Հուսով եմ ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ։ Որոշումը պետք է լինի երկու կողմերի շահերից ելնելով ՝ առանց հաղթողների եւ պարտվողների>, - հայտարարել Է Գորբաչովը։