Արմինֆո. Անցած մեկ օրվա ընթացքում որոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրաիլի շրջանում հայտնաբերվել են եւս երեք հայ զինծառայողների աճյուններ: Նոյեմբերի 9-ին այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հունան
Թադևոսյանը:
Նրա խոսքով ՝ աճյունները հայտնաբերվել են մարտական դիրքերում։ Դրանով իսկ, շարունակել է Թադեւոսյանը, որոնողական գործողության ընթացքում գտնվել է 1197 մարդու աճյուն։ Նա հավելել է, որ շաբաթ և կիրակի օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի ։ "Պատճառը զուտ տեխնիկական է։ Այդ ժամանակ կանցկացվի ռուս խաղաղապահների հերթափոխ, կամփոփվի ավտոմոբիլային տեխնիկան։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն երկուշաբթի օրը", - ասել է ԱԻՊԾ ներկայացուցիչը։