Արմինֆո. ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ ընդդիմությունը մտադիր է Վարչական դատարան հայց ներկայացնել, որը թույլ կտա կանխել Հայաստանի տարածքների հանձնումն Ադրբեջանին:
Լրագրողների հետ զրույցում Մինասյանը նշել է, որ իրավական գործընթացն արդեն սկսվել է։ "Ես չգիտեմ, թե իշխանության համար ինչպես, իսկ մեզ համար Խորհրդային Հայաստանի քարտեզը համադարման չէ, և մենք մտադիր չենք համակերպվել հնացած քարտեզների հիման վրա տարածքի հանձնման հետ։ Մեր տարածքն այնտեղ է, որտեղ տեղակայված են մեր զորքերը", - ընդգծել է նա։
ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ իշխանությունների գործողությունները, որոնք հենց այնպես թշնամուն են հանձնում տարածքները, հակաօրինական են։ "Մենք պայքարելու ենք իշխանությունների նման գործողությունների դեմ բոլոր օրինական ճանապարհներով, և մենք դիմելու ենք վարչական դատարան։ Մեր պահանջը բխում է Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերից, եւ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ", - եզրափակել է Մինասյանը։