Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկել է Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել, ինչը դրական է ընդունվել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից: Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը 2020 թվականի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով ՝ փսխադրամիջանցքի բացումը Նախիջեւանը դուրս կբերի շրջափակումից։ "Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքի բացման ուղղությամբ։ Ես չեմ ուզում առաջ անցնել իրադարձություններից, բայց այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ։ Ուստի, միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։ Այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Այդ ճանապարհն առանձնահատուկ նշանակություն կունենա բազմակողմ համագործակցության համար", - ասել Է Ալիեւը։