Արմինֆո.Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
<Առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նույնիսկ այսքան ահռելի մարդկային և տարածքային կորուստների պայմաններում գլխավոր խնդիրներից մեկի՝ անվտանգության հստակ երաշխիքների հարցը չլուծեց, ավելին՝ այդ հարցերը տարբեր ժամանակային կտրվածքով առավել սուր բնույթ են կրելու>,- գրել է նա։
Նշենք, որ երեկ գիշեր @wargonzo-ն հայտնել էր, որ Շուշիի շրջանում լսվել են անկանոն կրակոցներ: Այդ կրակոցները հիմնականում ուղղված են դեպի օդ, սակայն դրանցից անմասն չեն մնում նաև Արցախի ՊԲ դիրքերը: Արցախի ՊԲ զինծառայողները համաչափ պատասխան են տալիս Ադրբեջանի ԶՈւ սադրանքներին: