Արմինֆո. Ռուսաստանի միջնորդական ջանքերը կոնկրետ արդյունքներ են տվել ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին ասված Է ՌԴ ԱԳՆ 2020 թվականի արտաքին քաղաքական հիմնական արդյունքների վերաբերյալ դեկտեմբերի 29-ի մեկնաբանությունում։
"Մեր երկրի միջնորդության շնորհիվ դադարեցվել են ռազմական բախումները, եւ վերականգնվել է խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում։ Արտակարգ հումանիտար օգնություն է ցուցաբերվել բնակչությանը, պայմաններ են ստեղծվել փախստականների եւ տեղահանվածների վերադարձի համար, խաղաղապահ գործողություն է սկսվել, համաձայնեցվել է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը", - ընդգծել են գերատեսչությունում: