Արմինֆո. Անկարան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը կստեղծվի մոտ ժամանակներս: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
"Մենք տեսնում ենք, որ հաստատվել է հրադադարի ռեժիմ։ Մենք հույս ունենք, որ շուտով կստեղծվի հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մոնիթորինգի համատեղ կենտրոն", - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։