Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի հերքել տեղեկությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Նշենք, որ ավելի վաղ տելեգրամ ալիքներից մեկը հայտնել էր, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին: Զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը եւ Հայաստանի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Երեւանի ներքաղաքական իրավիճակը: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը ։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։