Արմինֆո.Վարչական ռեսուրսներով արտահերթ ընտրությունների կազմակերպման տարբերակն անընդունելի է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգող,
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Այսօրվա մասին խոսել եմ դեկտեմբերի 5-ին։
Երկրի թիվ մեկ չարիքը, իրավիճակից դուրս գալու համար փորձելու է վարչական ռեսուրսներով կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին, որից հետո հայ ժողովրդին կընձեռնվի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություն», - գրել է ՀՅԴ անդամը։ «Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում, կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին:
Դավաճա՜ն,քո քաղաքական վախճանը այլևս իրականություն է,իսկ հեռացումդ անխուսափելի: Քո բոլոր փորձերը մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին չի ստացվելու......չարիքի իշխանություն#!աղբանոց#», - հավելել է նա: