Արմինֆո. Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
<Սակայն այլ ծրագրով դուք նույնպես ստանալու եք դրամական աջակցություն: Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին>,-նշվումէ հաղորդագրության մեջ։