


Արմինֆո. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւս 4 զոհված զինծառայողի աճյուն։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
Նրա խոսքով՝ 3 մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, 1 մարմին՝ Մատաղիսից:
<Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Զանգելանի, Մատաղիսի եւ Ջաբրայիլի հատվածերում»,- ասել է Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողի մարմին։


