Արմինֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այդ մասին Թաթոյանը հաղորդել է Facebook-ի իր էջում:
«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։
Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու», - գրել է օմբուդսմենը։