Արմինֆո.Ռուս խաղաղապահները վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, նրանց գործողությունները կանխել են հումանիտար աղետը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հաղորդում է "Ինտերֆաքսը"։
"Այսօր Լաչինի միջանցքը եւ Լեռնային Ղարաբաղի տարածքը լիովին վերահսկվում են ռուս խաղաղապահների ստորաբաժանումների կողմից", - ասել է Գերասիմովը: Նա ընդգծել է, որ խաղաղապահները մտցվել են հումանիտար աղետը կանխելու եւ տեղի բնակչությանը պաշտպանելու համար, նրանք ապահովում են հրադադարի եւ մարտական գործողությունների մասին պայմանավորվածությունների իրականացումը՝ 23 դիտակետերում:
Նրա խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղ արդեն վերադարձել է ավելի քան 43 հազար մարդ։
"Բնակչության անվտանգ կենսագործունեությունն ապահովելու համար աշխատանքներ են տարվում տարածքներն ու ճանապարհները պայթունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ։ Ներկայումս մաքրվել է ավելի քան 280 հա տարածք և ավելի քան 100 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել է մոտ 9 հազար պայթունավտանգ առարկա", - հաղորդել Է Գերասիմովը։