Արմինֆո.Ոստիկանության աշխատակիցները Մելիք Ադամյան փողոցում քաղաքացիներին ցրելու արդյունքում բերման են ենթարկել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն ՝ Իգոր Խաչատուրովին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է Razm.info պորտալի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Վրթանեսյանը նշել է, որ բերման են ենթարկել նաև Արցախյան առաջին պատերազմի վետերան Շահեն Մեղրյանի որդուն ՝ Զինավոր Մեղրյանին: ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին հայտնել է, որ բերման են ենթարկվել 50-ից ավելի քաղաքացիներ:
Նշենք, որ այսօր ընդդիմությունն արգելափակել է կառավարության շենքի մուտքերն ու ելքերը։ Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառելով բիրտ ուժ ՝ սկսել է մաքրել անցումը կառավարության անդամների մեքենաների համար ։ Ցուցարարներին սկսել են բերման ենթարկել։