Արմինֆո. «Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին», - Facebook-ի իր էջում գրել է իտալական "Ռոմայի" եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս: Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը», - գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի "Արարատի" եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը մահացել է դեկտեմբերի 23-ին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Արկադի Անդրեասյանը 73 տարեկան էր: