


Արմինֆո. Քաղաքացիական անձանց շրջանում, նախնական հաշվարկներով, սպանվածների թիվը 60 է, սակայն այդ տվյալները վերջնական չեն։ Այդ մասին դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։ Այդ կապակցությամբ նա պարզաբանել է, որ, ըստ առկա տեղեկությունների, անհետ կորածների քաղաքացիական անձանց ընդհանուր թվից, որը մոտ 40 է, կան նաեւ սպանվածներ:
Վերը նշված 60 զոհերից 39-ը սպանվել են ռազմական գործողությունների արդյունքում, որոնց թիրախ են դարձել քաղաքացիական բնակչությունը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները, 21 - ը սպանվել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայտնվելու կամ պատանդ դառնալու պատճառով:
Այսօրվա դրությամբ, վնասվածքներ է ստացել 163 մարդ,մոտ 40 հազար մարդ զրկվել է տանիքից։
Բեգլարյանը նաև տեղեկացրել է, որ ռազմական գործողությունների արդյունքում, ամենահամեստ հաշվարկներով, վնասվել է 15 հազար բնակարան, քաղաքացիական ենթակառուցվածքների ավելի քան 3 հազար օբյեկտ, 2 500 փոխադրամիջոց: Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Արցախին հասցված տնտեսական վնասը գնահատվում է 2 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է Արցախի ՀՆԱ-ի տարեկան ծավալը։
Անդրադառնալով ռազմագերիներին՝ մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշել է, որ ըստ առկա տվյալների, նույնիսկ, Ադրբեջանի ԶՈՒ-ի ամենացածր օղակներում կան հայ ռազմագերիներ։ "Նրանց կյանքն ու առողջությունը լիովին Ադրբեջանի պատասխանատվության տակ են", - ասել է Բեգլարյանը: Նա նաեւ նշել է, որ չի տիրապետում Հայաստանում ադրբեջանցի գերիների առկայության վերաբերյալ տեղեկատվությանը, սակայն, ընդգծել է, որ չնայած դրան, հայ ռազմագերիները պետք է տուն վերադառնան առանց որեւէ նախապայմանի:


