Արմինֆո.Դեկտեմբերի 22 - ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի է ունեցել Աբայի անվան ղազախերենի, պատմության և մշակույթի կենտրոնի բացումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը, կենտրոնի բացումը նվիրված է եղել Աբայի 175-ամյակին եւ Ալ-Ֆարաբիի 1150-ամյակին եւ հնարավոր է դարձել Հայաստանում ՂՀ դեսպանության եւ Երեւանի պետական համալսարանի սերտ համագործակցության շնորհիվ:
Կենտրոնի նպատակն է՝ ղազախ դասական Աբայ Կունանբաևի ժառանգության քարոզչությունն ու տարածումն է, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև միջմշակութային կապերի և հումանիտար համագործակցության ամրապնդումը: Բացման արարողությանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Գ.Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներ և ուսանողներ: Իրենց ելույթներում համալսարանի ղեկավարությունը և Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը նշել են Աբայի ժառանգության նշանակությունը ոչ միայն ղազախերենի և մեր երկրի պատմության, այլև՝ ընդհանուր առմամբ, թուրքագիտության և արևելագիտության ուսումնասիրության համար: Կենտրոնը գտնվում է Երևանի պետական համալսարանի 3-րդ հարկում ։
Կենտրոնի տարածքը հագեցած է մասնագիտացված տեխնիկայով և ղազախական կյանքի, կենցաղի ատրիբուտներով, ինչպես նաև գրադարանով՝ գիտելիքների արդյունավետ յուրացման նպատակով։