Արմինֆո. Նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, գիշերն անցկացրել են Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ այժմ իրենց պայքարը շարունակվելու է շուրջօրյամ և մտադիր չեն ցրվել։
Նշենք, որ երեկ ընդդիմությունը հայտարարեց մեծ հանրահավաքի և գործադուլի մասին ։ Բազմահազարանոց ակցիային միացել են Հայաստանի փաստաբանները, որոնք նամակներ են փոխանցել Ազգային ժողով եւ Գլխավոր դատախազին:
Ակցիայի մասնակիցներն արգելափակել են կառավարության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Գլխավոր դատախազության շենքերը:
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ պայքարը շարունակելու են նաև գիշերը։ Հրապարակում տեղադրվել են վրաններ և վառարաններ։