Արմինֆո. Արցախի Հադրութի շրջանում հայտնաբերվել են Հայաստանի երկու քաղաքացիներ, որոնք հանձնվել են Լեռնային Ղարաբաղի վարչակազմին: Այդ մասին դեկտեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով, դեկտեմբերի 21-ին անհայտ կորածների որոնման համատեղ խմբի կողմից Հադրութի շրջանում հայտնաբերվել են Հայաստանի երկու քաղաքացիներ, որոնք, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ, հանձնվել են Լեռնային Ղարաբաղի վարչակազմին:
Գեներալը նաեւ հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է ուժերի շփման գծի ողջ երկայնքով: Նրա խոսքով ՝ մեկ օրում Հայաստանի տարածքից մշտական բնակության վայր է վերադարձել ևս 351 մարդ։ Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է 42700 փախստականների անվտանգ վերադարձը։
Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին: Խաղաղապահ զորախմբի սպաների կողմից մշակվել է 528 դիմում, որոնք ստացվել են թեժ գծի հեռախոսին:
Ռուսաստանի ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները ։ Անցած մեկ օրվա ընթացքում պայթունավտանգ առարկաներից մաքրվել է 15 հեկտար տարածք, ավելի քան 4,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ դուրս է բերվել 307 պայթյունավտանգ առարկա՝ ոչնչացման համար:
Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում ականազերծվել է ավելի քան 260 հեկտար տարածք, ավելի քան 100 կմ ճանապարհ, 434 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 8600 պայթյունավտանգ առարկա։