Արմինֆո. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ փաստաբանները նրան հարցրել են, թե արդյոք պատրաստ է ապացույցների եւ օբյեկտիվ հիմքերի առկայության դեպքում ձերբակալել վարչապետին:
Այդ մասին հաղորդել Է Արթուր Ղազինյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հետ փաստաբանների պալատի ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Ղազինյանի հավաստմամբ, Դավթյանը դրական է պատասխանել։ "Հիմա փաստաբանների, նախկին դատախազների, քննիչների խնդիրն է հիմնավորել, որ Հայաստանում պետական դավաճանություն է իրականացվել։ Պետական դավաճանության հիմքերը ներկայացվել են։ Արթուր Դավթյանը նաեւ երաշխավորել է, որ հարուցված բոլոր քրեական գործերով արդար եւ բազմակողմանի քննություն կանցկացվի, եւ մենք կստանանք մեր բոլոր հարցերի պատասխանները", - նշել է Ղազինյանը։
Փաստաբանը հայտարարել է, որ Հայաստանի բոլոր իրավաբաններն ակնկալում են երկրում ստեղծված իրավական ճգնաժամի լուծում։ "Մենք սպասում ենք դատախազության համապատասխան գործողություններին", - նշել է Ղազինյանը: