Արմինֆո. Ընդդիմությունը "Իմ քայլը" խմբակցության ներկայացուցիչներին առաջարկել է մինչեւ երեկոյան ժամը 6-ը ներկայանալ Հանրապետության հրապարակ։ Այդ մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշել է, որ ընդդիմադիր շարժման ղեկավարությունը մտադիր է շփվել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ: Հայաստանը խորհրդարանական երկիր է, և խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է մասնակցել երկրի համար կարևոր գործընթացներին, ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։ "Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Այս պահին շրջափակված են կառավարության շենքը, գլխավոր դատախազության շենքը եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Մնացեք ձեր տեղերում, շենքերը պետք է մնան շրջափակված", - ընդգծել է ՀՅԴ անդամը։
Սաղաթելյանը նաև նշել է, որ հրապարակում վրաններ կտեղադրվեն, և բոլոր ցանկացողներն այսօր գիշերը կարող են մնալ և շարունակել պայքարը հայրենիքի փրկության համար: