Արմինֆո.Ցուցարարները սկսել են փակել համայնքային և միջպետական նշանակության ավտոճանապարհները:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները Վանաձոր-Երեւան մայրուղին փակել են ավտոմեքենաներով, ինչի հետեւանքով ճանապարհին խցանում է առաջացել:
Տեղեկություն է ստացվել նաև Իջևան-Երևան ճանապարհի փակման մասին: Նշենք, որ ընդդիմադիր <Հայրենիքի փրկության շարժումը> քաղաքացիներին դեկտեմբերի 22-ից համընդհանուր գործադուլի եւ դասադուլի կոչ է արել ։Ինչպես նշում են շարժման ղեկավարները, քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաները եւ համազգային գործադուլը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի լքել Հայաստանի վարչապետի պաշտոնը: