Արմինֆո. Արցախյան երկրորդ պատերազմի տրամաբանությունը, դրա արդյունքները եւ հատկապես մարտական գործողությունների ավարտից հետո դիտվող գործընթացները վկայում են, որ մեր տարածաշրջանում սպասվում են լայնածավալ, այդ թվում՝ մարտական գործողություններ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
<Այս իմաստով աշխարհաքաղաքական առումով ես 44-օրյա պատերազմը դիտարկում եմ շատ ավելի լայն համատեքստում ։ Հաշվի առնելով սահմանին իրանական բանակի պահպանվող կենտրոնացումը, թուրքական գործոնի ուժեղացումը, ԱՄՆ քաղաքականությունը՝սպասում եմ, ռուսական ռազմական ներկայության և, մասնավորապեսմ խաղաղապահ զորակազմի ավելացում>, - նշել է նա ։
Թուրքագետի գնահատմամբ ՝ տարածաշրջանային տերությունների մեծ պատերազմում Հայաստանի գոյության հարցը կարող է ընդհանրապես նրանց աչքերում արժեք չունենալ։ Ավելին, այսօր արդեն թուրք-ադրբեջանական սպառնալիքը Հայաստանի նկատմամբ ծավալվում է, ըստ Մելքոնյանի, երկու ուղղությամբ․ ռազմական՝ Արցախյան վեկտոր, և առաջին հայացքից, միանգամայն խաղաղ ուղղությամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկած համագործակցության պլատֆորմի տեսքով ՝ տարածաշրջանի վեց պետությունների մասնակցությամբ։
Թուրքագետի գնահատմամբ ՝ այսօր էլ Հայաստանը շարունակում է թիրախ մնալ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, ինչի մասին գործնականում բացեիբաց խոսում Էրդողանը։ Մինչդեռ Անկարան եւ Բաքուն արդեն պայմանավորվել են թուրքական Իգդիրից Նախիջեւան գազատարի կառուցման մասին ։ Ըստ Մելքոնյանի ՝ այդ գազամուղը շարունակություն կստանա Հայաստանի տարածքով։ Այդ հնարավորությունը տանդեմին տալիս է նոյեմբերի 9-ին Երեւանի կողմից ստորագրված 44-օրյա պատերազմում կապիտուլյացիայի ակտը ։
<Արդեն այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններ են ընթանում Հայաստանի տարածքով գազատարի անցկացման շուրջ։ Իսկ Հայաստանին նույնիսկ չեն հարցնում ՝ համաձա՞յն է արդյոք դառնալ տարանցիկ երկիր։ Մեզ այդ բանակցություններում պարզապես չեն հիշում։ Մինչդեռ, գազամուղը Սյունիքի անշլյուսի թուրք-ադրբեջանական ծրագրի մի մասն է միայն։ Իսկ Բաքվում արդեն ակտիվորեն տպում են համապատասխան քարտեզներ>, - ամփոփել Մելքոնյանը։