Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնել է, որ մտադիր չԷ հրաժարական տալ ։ Այս մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում։
<Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը եւ ոչ թե էլիտար շրջանակները, եւ այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը եւ ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է:
Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաեւ ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ եւ ընդհանուր առմամբ կկայունացնի նաեւ ներքաղաքական վիճակը>,- ասել է վարչապետը։