Արմինֆո. Ազգային ժողովի <Իմ քայլը> դաշինքից պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ Շիրակից կամավորական ջոկատի 72 ներկայացուցիչ տուն են վերադառնում: Այս մասին Հովսեփյանը հայտարարել է Facebook-ի իր էջում։
<Հարգելի՛ քաղաքացիներ, ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից ։ Այնտեղ ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում ։ Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն >,- գրել է նա։
Նշենք, որ այս շաբաթ կտրվել էր Շիրակի 72 հոգանոց կամավորական խմբի հետ կապը։ Ջոկատի անդամները շրջափակման մեջ էին հայտնվել, երբ հակառակորդը փակել էր Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից դեպի Բերձոր-Շուշի տանող ճանապարհը: Դրանից հետո սոցցանցերում լուրեր են տարածվել, որ Ադրբեջանի զինված ուժերը գերի են վերցրել 150 հայ զինծառայողի, սակայն այդ տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը: Հետո տեղեկություն հայտնվեց այն մասին, որ 30 մարտիկներ վերադառնում են տուն։ Այժմ տուն կվերադառնան ջոկատի բոլոր անդամները։