Արմինֆո.Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրել է ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը։ Այդ մասին հաղորդել է Պորտուգալիայում ՀՀ դեսպանությունը։
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին եւ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել 2018 թվականի ապրիլի 11-ին: Այսօրվա դրությամբ գործում է համաձայնագրի մոտ 70% - ը: ԵՄ երկրներից փաստաթուղթը դեռ չի վավերացրել Իսպանիան։ Սեպտեմբերի 23-ին Իսպանիայի Սենատը վավերացրել է համաձայնագիրը։ Իտալիան եզրափակիչ փուլում է։